«Տարվա կեսին չհասած՝ դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել»»․ Անուշ Պողոսյան

«Տարվա կեսին չհասած՝ դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել»»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «21․05․2026-ի կառավարության նիստում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացվեց ևս 65 մլն դրամ՝ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փակելու համար։
     Այսինքն՝ տարվա կեսին դեռ չհասած, դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել», և կառավարությունը ստիպված է մտնել պահուստային ֆոնդի մեջ։
     Բայց մինչև ընտրությունները պետք է ամեն գնով պահպանել «հաջողված ապահովագրության» գեղեցիկ փաթեթավորումը։
     Պետք է շարունակել պատմել, թե համակարգը «կայուն» է, «կառավարվող» է, «աննախադեպ» է։
     Իսկ հունիսի 7-ից հետո, հավանաբար, կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը․
     կա՛մ՝
     «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»,
     կա՛մ՝ հայտնի սկզբունքը՝
     «После нас хоть потоп»։
     Առողջապահությունը PR-ով չեն կառավարում։
     Երբ դեղորայքային քաղաքականությունը փլվում է դեռ տարվա կեսին, դա արդեն ոչ թե «տեխնիկական խնդիր» է, այլ համակարգային ձախողման ախտորոշում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *