Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են

Գյումրիում լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններին, որոնք վերաբերում էին Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին։

Միրզոյանը նշել է, որ Մեդվեդևի ներկայացրած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում՝ ընդգծելով, որ Հայաստանը որևէ շահագրգռվածություն չունի Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական կամ այլ ոլորտներում հարաբերությունները խզելու հարցում։

Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը հակառակն է․ Հայաստանը ձգտում է պահպանել բնականոն հարաբերությունները Ռուսաստանի հետ և, հնարավորության դեպքում, զարգացնել ու խորացնել դրանք։

«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *