«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 25-ից մեկնարկել է Երևան- Բաթումի-Երևան չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am–ին հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: