«Flyone Armenia»-ն գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթերը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 25-ից մեկնարկել է Երևան- Բաթումի-Երևան չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am–ին հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *