
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլիվկա բնակավայրի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Գորլիվկայի Կալինինսկի շրջանում Ուկրաինայի զինված ագրեսիայի հետևանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 2012 և 2013 թվականներին ծնված երկու երեխա։ Հավերժ հիշատակ անմեղ զոհերին։ Ցավակցություն հարազատներին և մտերիմներին», – գրել է նա Telegram–ում։
Հավելենք, որ Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն: