Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մասնակցել է UEFA-ի Coach Mentor ծրագրին, որի ընթացքում փորձառու մասնագետներն աշխատում են երիտասարդ մարզիչների հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մասնակիցներն ուսումնասիրում են առաջնորդություն, խաղի կառավարում, կարիերայի ուղղորդում և այլն։ Մարիամ Ստեփանյանի պատասխանատուն Լեհաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նինա Պատալոնն էր։ Նորվեգիայում գտնվելու ընթացքում Ստեփանյանը մարզադաշտից հետևել է կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ «Բարսելոնա»-«Լիոն» հանդիպմանը։