
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտի վերաբերյալ համաձայնագիրը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ճիշտ հակառակն է լինելու: Ընդ որում, նա նշել է, որ գործարքի պայմաններն առայժմ համաձայնեցվում են։ «Իրանի հետ գործարքը կա՛մ կլինի մեծ և նշանակալից, կա՛մ էլ գործարք չի լինի։ Դա կլինի Օբամայի ձախողված վարչակազմի կողմից բանակցված աղետալի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ճիշտ հակառակը, որն Իրանի համար ուղիղ և բաց ճանապարհ էր դեպի միջուկային զենքի մշակում։ Ոչ, ես նման գործարքներ չեմ կնքում»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։