Պուտինը պետական այցով կմեկնի Ղազախստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 27-ից 29-ը պետական ​​այցով կայցելի Ղազախստան, հաղորդում է «Ակորդա»-ն։

Ղազախստանի նախագահի ներկայացուցիչների խոսքով՝ պետությունների ղեկավարները բանակցություններ կվարեն՝ քննարկելու Ղազախստանի և Ռուսաստանի միջև գործընկերության ներկայիս վիճակը և ամրապնդման հեռանկարները։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական ֆորումը կկայանա մայիսի 28-ին՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հաղորդագրությունում նշվում է, որ մայիսի 29-ին կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Փաշինյանը դրան չի մասնակցի, փոխարենը՝ ՀՀ-ն կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *