Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը հնարավոր է «գործողություն՝ գործողության դիմաց» սկզբունքով

Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վարումն ու պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր են միայն «գործողություն՝ գործողության դիմաց» սկզբունքի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային։

«Ռազմական գործողությունների ընթացքում տակտիկական առումով մենք առաջնորդվում էինք «աչք՝ աչքի դիմաց» սկզբունքով։ Այժմ դիվանագիտական պատերազմում բանաձևը կարող է լինել միայն այսպիսին՝ «գործողություն՝ գործողության դիմաց»», – նրա խոսքերն է փոխանցում իրանական Al Alam հեռուստաալիքը։ «Իրանը չի ենթարկվի ուժի և սպառնալիքների տրամաբանությանը», – ընդգծել է Ռեզային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *