Հարավային Կորեայում նախատեսում են պարող ռոբոտների համաշխարհային շրջագայություն անցկացնել

Հարավկորեական «Galaxy Corporation» ընկերությունը նախատեսում է համաշխարհային շրջագայության մեկնել մի համերգային ծրագրով, որտեղ կենդանի արտիստների փոխարեն K-pop երաժշտության տակ պարելու են ռոբոտները։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Չհվե Ենհոն։

Բրիտանական «Guardian» թերթը հայտնում է, որ Սեուլի «Galaxy Robot Park»-ում մարդանման ռոբոտներն արդեն բեմ են բարձրանում ու պարում հարավկորեացի կատարող G-Dragon-ի և «Shinee» խմբի անդամ Լի Թհեմինի երգերի տակ։

«Մենք ծրագրում ենք օրական երեքից վեց K-pop համերգ անցկացնել… Իսկ տարեվերջին նախատեսում ենք նրանց հետ մեկնել համաշխարհային շրջագայության»,- թերթը մեջբերում է Չհվե Ենհոյի խոսքերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *