ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են ակտիվների ապասառեցման շուրջ. համաձայնագրի մասին կհայտարարվի արդեն վաղը. Al Jazeera

Կատարի միջնորդության շնորհիվ ԱՄՆ-ը և Իրանը փոխըմբռնման են հասել Թեհրանի սառեցված ֆինանսական ակտիվների հարցում։ Դրա մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Դոհայում բարձրաստիճան իրանական պատվիրակության և պաշտոնատար անձանց միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ խնդրի կարգավորումն սկզբունքային նշանակություն ուներ իրանական կողմի համար։ Տվյալ հարցում հաջողությունն էապես մեծացնում է այն հավանականությունը, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պաշտոնական համաձայնագրի մասին կհայտարարվի արդեն վաղը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *