Կատարի միջնորդության շնորհիվ ԱՄՆ-ը և Իրանը փոխըմբռնման են հասել Թեհրանի սառեցված ֆինանսական ակտիվների հարցում։ Դրա մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Դոհայում բարձրաստիճան իրանական պատվիրակության և պաշտոնատար անձանց միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ խնդրի կարգավորումն սկզբունքային նշանակություն ուներ իրանական կողմի համար։ Տվյալ հարցում հաջողությունն էապես մեծացնում է այն հավանականությունը, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պաշտոնական համաձայնագրի մասին կհայտարարվի արդեն վաղը։