Ռուբիոն․ ԱՄՆ-ի և Իրանի գործարքի համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր

Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագրի ձևակերպումների համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր։ Այդ մասին մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտարարել է Հնդկաստանի Ջայպուր քաղաքում իր ինքնաթիռում, հայտնում է Reuters գործակալությունը։

«Նա ասել է, որ Իրանի հետ համաձայնագրի ձևակերպումների համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր», — ասվում է հրապարակման մեջ։

Ռուբիոն նաև կոչ է արել վերականգնել ազատ նավարկությունը Մերձավոր Արևելքի նեղուցներում, այդ թվում՝ Հորմուզով։ Նրա խոսքով՝ ջրային միջանցքը այսպես թե այնպես բաց կլինի։

«Նեղուցները պետք է բաց լինեն, դրանք այսպես թե այնպես բաց կլինեն, ուստի պետք է բաց լինեն», — նշել է պետքարտուղարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *