ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի օրակարգը։
Ըստ այդմ, տեղական ժամանակով 15:30-ին նախատեսված է Ռուբիոյի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ապա 16:00-ին ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ ԱԳ նախարարը ստորագրելու են Փոխըմբռնման հուշագիր։