ԵՄ երկրները պետք է «ոչ թե հետկոնֆլիկտային փուլում, այլ նախաձեռնողաբար» մասնակցեն Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովման գործողություններին։ Նման կարծիք է հայտնել ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը՝ եվրոպական հանրությանը կոչ անելով «կոնկրետ քայլեր ձեռնարկել»։
«Եվրոպան պետք է ներգրավվի ծովային հավաքական անվտանգության ապահովման, ինչպես նաև նեղուցով էներգակիրների ու պարարտանյութերի անխափան հոսքի գործում, քանի որ դա ուղղակիորեն առնչվում է հենց իրենց շահերին»,- եվրոպական Politico պարբերականին տված մեկնաբանությունում ասել է նա։
Գարգաշը նաև կոչ է արել ԵՄ-ին չսպասել հակամարտության ավարտին, այլ «գործել արագ»։ Բացի այդ, նա ընդգծել է, որ ԱՄԷ-ն և ԵՄ երկրները «ավելի սերտ համագործակցության մեծ ներուժ ունեն» առևտրի, տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում։