FIP.am-ի քարոզչական ուղեծիրը – Հրապարակ

FIP.am-ի քարոզչական ուղեծիրը
📊 2024 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի մայիսը ուսումնասիրել ենք «Փաստերի ստուգման հարթակ» Fip.am-ի այն հրապարակումները, որտեղ նյութերը գնահատվել են որպես «սխալ», «կեղծ» կամ մանիպուլյատիվ»։
Ուսումնասիրվել է 100 հրապարակում։
Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը․
🔴 33% — նյութեր, որոնք ուղղված են ընդդիմադիր ուժերի կամ ընդդիմադիր նարատիվների դեմ
🔵 21% — հակառուսական fact-checking, որը համընկնում է գործող իշխանության արտաքին քաղաքական գծի հետ
🟠 15% — հրապարակումներ, որոնք ուղղակիորեն հաստատում կամ պաշտպանում են իշխանության նարատիվները
🟢 19% — հրապարակումներ, որոնք վիճարկում կամ թուլացնում են իշխանության պնդումները
⚪️ 12% — չեզոք / միջազգային թեմաներ
📌 Այսինքն՝ հրապարակումների շուրջ 69%-ը քաղաքական ազդեցության առումով համընկնում է իշխանության շահերի կամ նարատիվների հետ, մինչդեռ միայն 19%-ն է ուղղված իշխանության պնդումների քննադատությանը։
📈 Ստացվում է մոտավորապես 3.6։1 հարաբերակցություն՝ հօգուտ իշխանական օրակարգի։
📌 Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն առանձին կողմնակալությունը չէ, այլ խմբագրական ընտրության համակարգային ուղղվածությունը․
👉 արտաքին քաղաքական դաշտում՝ ռուսական նարատիվների դեմ պայքար
👉ներքին քաղաքական դաշտում՝ ընդդիմության դիսկրեդիտացում
👉և մի շարք դեպքերում՝ իշխանության հաղորդագրությունների փաստացի վավերացում
⚖️ Միևնույն ժամանակ իշխանությանը քննադատող հրապարակումների առկայությունը ստեղծում է հավասարակշռության և անկախության տպավորություն, սակայն ընդհանուր բաշխվածությունը ցույց է տալիս հստակ անհամաչափություն։

Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *