Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 3185-ի

Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածների հետևանքով վերջին մեկ օրում առնվազն 34 լիբանանցի է զոհվել, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։ Ըստ գերատեսչության տվյալների՝ ևս 62 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3 185-ի, իսկ վիրավորներինը՝ 9 633-ի»,- նշված է նախարարության X-ի էջում հրապարակված ամփոփագրում։

Առողջապահության նախարարությունից հավելել են նաև, որ ռմբակոծությունների ենթարկված հարավային Նաբատիա նահանգի բնակավայրերում և Բեկաայի հովտում փրկարարական ջոկատները շարունակում են փլատակների մաքրման աշխատանքները, ուստի զոհերի և տուժածների թիվը կարող է աճել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *