Աղստև գետն ընկած կենդանուն փրկել են

Ապրիլի 12-ին, ժամը 09:42-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ Աղստև գետում, շուն կա․ գրում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Փրկարարները շանը դուրս են բերել գետից և տեղափոխել անվտանգ տարածք»,- ասված է հաղորդագրությունում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *