Բաքվում սկսվել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված հայերի վերաքննիչ դատավարությունը․РИА Новости-ին հայտնել են Բաքվի վերաքննիչ դատարանից։
«Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքն ընդունվել է քննության։ Գործը կքննի Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։ Դատավարությունը սկսվում է այսօր», – հայտնել են դատարանից։
Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը նախկինում Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Նրանք մեղադրվում են «ռազմական հանցագործությունների» համար։
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։