Բաքվում սկսվել է Արցախի հայ առաջնորդների վերաքննիչ «դատավարությունը»

Բաքվում սկսվել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված հայերի վերաքննիչ դատավարությունըРИА Новости-ին հայտնել են Բաքվի վերաքննիչ դատարանից։ 

«Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքն ընդունվել է քննության։ Գործը կքննի Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։ Դատավարությունը սկսվում է այսօր», – հայտնել են դատարանից։

Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը նախկինում Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Նրանք մեղադրվում են «ռազմական հանցագործությունների» համար։

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *