ԿԲ–ն զգուշացնում է հեռախոսային զեղծարարության նոր ալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, ինչպես նաև +63, +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային հաղորդագրությունները ինչպես SMS, այնպես էլ iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։

«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիներին առաջարկում են կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է.

– Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում կատարել նշված քայլերը.
– Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։
– Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։
– Մի՛ արձագանքեք անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
– Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով
– Մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ
– Արգելափակե՛ք (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշեք նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *