Բելգիայի Ֆլամանդական շրջանի Բյուգենհաութ քաղաքում դպրոցականներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է գնացքին։
VRT News լրատվական ծառայության աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։
Ոստիկանությունը հաստատել է, որ միկրոավտոբուսում եղել է 9 մարդ՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցի 7 սան, ինչպես նաև ուղեկցորդն ու վարորդը։