ՀԱՊԿ-ի սահմանների մոտ լարված իրավիճակ է ձևավորվում․ Շոյգու

«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումները և վերջին միջուկային զորավարժությունները կարող են Արևմուտքին ստիպել սթափ նայել Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ իր քաղաքականության հնարավոր հետևանքներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Մենք ադեկվատ ենք գնահատում հավաքական անվտանգության արևմտյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների թվի, ռազմական ներուժի, ենթակառուցվածքների և հետախուզական գործունեության համակարգված ընդլայնման ռիսկերը և միջոցներ ենք ձեռնարկում դրանք նվազագույնի հասցնելու համար», – ասել է նա Մոսկվայում ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։

Շոյգուն նշել է, որ միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակը սրընթաց գահավիժում է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գոյություն ունեցող մարտահրավերներին և սպառնալիքներին զուգահեռ ի հայտ են գալիս նորերը։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով` հատկապես լարված իրավիճակ է ձևավորվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ։ Արևմուտքի երկրները, նրա խոսքով, ռևանշիստական և ռազմատենչ տենդի մեջ են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *