«Երեխան ի՞նչ գործ ունի նախընտրական քարոզարշավին, որ վատանա»․ Ոսկան Սարգսյան

«Երեխան ի՞նչ գործ ունի նախընտրական քարոզարշավին, որ վատանա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարիներ առաջ երեխաները բնակավայր եկած լարախաղացի ու ծաղրածուի համար էին հավաքում, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի։ Հրազդանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ մի երեխայի առողջական վիճակը վատացել է, Փաշինյանը հրահանգել է վատացած երեխային ջուր տալ, շտապ օգնություն կանչել։ Երեխան ի՞նչ գործ ունի նախընտրական քարոզարշավին, որ այնտեղ վատանա։ Մանուկն ի՞նչ է հասկանում քաղաքականությունից, ՔՊ-ի ծրագրերից, Նիկոլ Փաշինյանի ելույթից, որ մասնակցում է այդ միջոցառմանը։ Այդ երեխաների ծնողները մարմնի ո՞ր օրգանով են մտածում, որ փոքրիկներին թույլ են տալիս ոչ մանկական միջոցառմանը մասնակցել։ Երեխաները գուցե Փաշինյանի բաժանած քարտեզ-մագնիսի ու կեքս թխվածքի համար են մասնակցում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *