
ԱՄՆ-ն այսուհետ չի կարողանա մերձավորարևելյան երկրներին որպես վահան օգտագործել տարածաշրջանում իր ռազմաբազաների համար: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Մեկ բան հաստատ է՝ ժամանակի սլաքները հետ չեն շրջվի, և տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրներն այլևս վահան չեն լինի ամերիկյան բազաների համար։ ԱՄՆ-ն այլևս անվտանգ վայր չի ունենա տարածաշրջանում իր դավադրությունների համար, ավելին, նա օրեցօր ավելի ու ավելի է կորցնելու իր դիրքերը»,- նշել է նա՝ իր գրավոր ուղերձում։
Խամենեին բոլոր մահմեդական երկրներին կոչ է արել «բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության», որպեսզի համատեղ լուծեն բոլոր խնդիրները։