Հռոմի պապը կոչ արել «զինաթափել» արհեստական ​​բանականությունը


Գիտություն


Հռոմի պապ Լևոն XIV-ը մայիսի 25-ին ներկայացրել է «Magnifica humanitas». արհեստական բանականության դարաշրջանում մարդու անհատականության պաշտպանության մասին» իր առաջին շրջաբերական նամակը։ Նա կոչ է արել «զինաթափել» արհեստական ​​բանականությունը՝ մարդկությունն այդ տեխնոլոգիայի հետ կապված ռիսկերից պաշտպանելու համար։ ««Զինաթափելը» տեխնոլոգիան մերժելը չէ, այլ կանխելն է դրա գերիշխանությունը մարդկության վրա», – պարզաբանել է նա։

Հռոմի պապը պահանջել է ազատել ԱԲ-ն անդրազգային կորպորացիաների մոնոպոլ վերահսկողությունից։ Ըստ նրա՝ փոքրաթիվ, բայց ազդեցիկ խմբերն այսօր ընդունակ են կառավարել տեղեկատվական հոսքերը, թելադրել ժողովրդավարական գործընթացների ընթացքը և ազդել տնտեսության վրա։

Նա խիստ է խոսել զենքերի կիրառման դեմ, որոնք հիմնված են արհեստական բանականության վրա՝ նշելով, որ «չկա որևէ ալգորիթմ, որը կարող է պատերազմը բարոյապես ընդունելի դարձնել»։

Լևոն XIV-ը խստորեն քննադատել է «ուժի մշակույթը», որը նորմալ է դարձնում պատերազմը և խրախուսում վերազինումը։ Նա կոչ է արել հրաժարվել «արդարացի պատերազմի» տեսությունից, որը օգտագործվում է գլոբալ հակամարտությունները արդարացնելու համար։ Զինված ուժը, ըստ նրա, կարող է կիրառվել բացառապես ամենախիստ իմաստով ինքնապաշտպանության համար։

Ըստ dpa լրատվական գործակալության՝ դիտորդները Հռոմի պապի հայտարարությունների մեջ տեսնում են ամերիկյան տեխնոլոգիական միլիարդատերերի հասցեին հնչած քննադատություն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *