Շոյգուն խորհուրդ է տվել Հայաստանին


Հարեվաններ


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն տարբեր միավորումներին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը նկարագրել է Իգոր Գուբերմանի բանաստեղծական տողով և խորհուրդ է տվել Երևանին «ընտրել երկրի համար հարմար գնացքը»։

«Կա Գուբերմանի հայտնի քառատողը. «Միևնույն նստատեղով չես կարող նստել տարբեր գնացքներում»»,- ասել է Շոյգուն՝ պատասխանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և եվրաինտեգրման ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցերին։

«Հետևաբար, դուք պետք է ինչ-որ կերպ ընտրեք ձեզ համար հարմար գնացքը: Ձեր երկրի, ձեր ժողովրդի համար հարմար»,- խորհուրդ է տվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նա նշել է, որ Հայաստանն առայժմ մնում է ՀԱՊԿ անդամ, սակայն կազմակերպության Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի այսօրվա նիստը կրկին անցկացվել է առանց Երևանի ներկայացուցիչների մասնակցության։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *