
Բալթյան երկրները Ուկրաինային դիմել են ռմբապաստարաններ գնելու անսովոր առաջարկով: Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի առաջատար պաշտպանական ընկերության ղեկավար Իգոր Ֆեդիրկոն:
«Այո, դա ճիշտ է: Սրանք հսկայական երկրներ չեն: Նրանք փորձում են գտնել լավագույն լուծումները ռուսական ագրեսիային դիմակայելու համար, եթե այն տեղի ունենա», – ասել է աղբյուրը:
Նա նաև նշել է, որ Բալթյան երկրներում ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր նկուղային տարածքների պահանջարկը մեծացել է:
Միևնույն ժամանակ, Արտաքին գործերի նախարարությունում Լիտվայի անանուն ներկայացուցիչը հայտարարել է, որ Վիլնյուսը օգնում է Կիևին ռմբապաստարաններ կառուցելու հարցում՝ որպես Եվրամիության (ԵՄ) ծրագրի մաս: