
Մայիսի 30-ին Շիրակի մարզում՝ Գյումրիում, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը անցկացնելու է իր ամփոփիչ հանրահավաքը՝ նախընտրական ակտիվ փուլի շրջանակում։
Երեկոյան ժամը 18:00-ին Վարդանանց հրապարակում նախատեսված է կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը քաղաքացիների հետ, որտեղ կներկայացվեն քաղաքական ուղերձներ։
Սակայն միջոցառումը միայն քաղաքական բնույթ չի ունենալու․ այն ուղեկցվելու է նաև մեծ համերգային ծրագրով։ Հանրահավաքից հետո նախատեսվում է բացօթյա երաժշտական երեկո՝ հայտնի արտիստների մասնակցությամբ։ Տեղեկացանք, որ ելույթ են ունենալու ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ալեքսեյ Չումակովը, Սոֆի Մխեյանը, Ներսիկ, Արաբո, Աղասի Իսպիրյանները, Մարտին Մկրտչյանը և «Relax Project»-ը։
Հիշեցնենք, որ երեկ էլ Գյումրիում իր ամփոփիչ հանրահավաքն անցկացրեց ՔՊ֊ն, որին ներկա էին 5֊6 հզր քաղաքացի և որոնց զգալի մասը հարակից համայնքներից եկածներն էին։