
Հայաստանը վերջին շրջանում նույնիսկ չի ջանում պատրվակ փնտրել ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ես դա դեմարշ չէի անվանի, նրանք պարզապես չեն մասնակցում, բայց ամեն անգամ՝ հորինված պատրվակով», – ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի՝ նիստին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ հարցին։ «Վերջին շրջանում նրանք նույնիսկ չեն էլ ջանում փոխել այն պատճառաբանությունները, թե ինչու չեն մասնակցում․ պատճառը մշտապես նույնն է՝ ՀԱՊԿ-ի ուժերի արձագանքի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որոնք կապված էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ։ Սակայն ՀԱՊԿ-ն պաշտպանական կազմակերպություն է, և մենք, բնականաբար, մեր բոլոր կանոնադրական փաստաթղթերի համաձայն, արձագանքում ենք այն դեպքում, երբ մեզ դիմում են պաշտպանության խնդրանքով, երբ երկրի վրա հարձակվում են։ Մի կողմից՝ Հայաստանի և նրա տարածքի վրա ոչ ոք չէր հարձակվել, սա առաջինը։ Բայց ոչ պակաս կարևոր է այն, որ Հայաստանի կողմից այդ հակամարտության ընթացքում օգնություն ցուցաբերելու որևէ դիմում չի եղել», – նշել է նա։