17-րդ դարի երկու կտավ են հայտնաբերվել

Իսպանիայում իրավապահները երկու յուղաներկ կտավ են հայտնաբերել, որոնք պատկանել են 17-րդ դարի սեւլյացի նկարիչ Լուկաս Վալդեսին։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Կտավները պատկանել են մի հոսպիտալի եւ անհետացել էին հարյուր տարի առաջ։ 2025 թվականի սեպտեմբերին սկսվել էր հետաքննություն, երբ իսպանական Մշակույթի նախարարությունը հայտնել էր իրավապահներին, որ գողացված նկարները ներառվել են աճուրդներից մեկի կատալոգում։ Կտավները օվալաձեւ են, ներկայացնում են Աստվածաշնչի հետ կապված թեմաներ։ Եղել են Սեւիլիայի եկեղեցու գլխավոր խորանի մասը։ Կորսվել էին երկու կտավները 1929 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *