
Իրանը մտադիր չէ շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ՝ առանց նախկինում սառեցված ակտիվների ապաշրջափակման։ Այս մասին հայտնում է Fars-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
«Առանց իրանական սառեցված միջոցների փոխանցման ոչ մի բանակցություն հնարավոր չէ», – ասել է աղբյուրը։ Նշվում է, որ կողմերի միջև այդ վեճը ներկայում լուծվում է Կատարի միջնորդությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանը հույս ունի ապասառեցնել իր ակտիվներից մոտ 24 միլիարդ դոլար՝ Վաշինգթոնի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակներում։ Tasnim-ի հաղորդմամբ՝ փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը կարող է դառնալ կողմերի միջև խաղաղության համաձայնագրի մաս, նախատեսում է միջոցների փուլային ապաշրջափակում. գումարի կեսը կարող է հասանելի դառնալ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո, իսկ մնացածը՝ հաջորդ 60 օրվա ընթացքում։