
Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանը Ադրբեջանից ներկրել է 41 981 տոննա նավթ եւ նավթային յուղեր։ Ներկրման այդ քանակը գումարային արտահայտությամբ, կազմում է 36,42 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական վարչությունը։ 25 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ներկրումն ավելացել է 5-6 անգամ։ Ադրբեջանը Վրաստան նավթի եւ նավթային յուղերի արտահանողների շարքում 5-րդն է։
Ընդհանուր առմամբ՝ նշված ժամանակահատվածում Վրաստանը ներկրել է 590 593 տոննա նավթ եւ նավթային յուղեր, որը գումարային արտահայտությամբ կազմում է 471,32 միլիոն դոլար։ Աճը կազմում է մոտ 19 տոկոս։