Գիտակցելով, որ երևանյան «Գինու օրեր» միջոցառումն ամենամյա է և մասնավոր նախաձեռնություն է, Անկախ դիտորդն այնուամենայնիվ մտահոգիչ է համարում, որ փառատոնի անցկացման երկու օրերը համապատասխանում են լռության օրվան և քվեարկության օրվան․ հայտնում է «Անկախ դիտորդը»՝ հավելելով, որ այն այս տարի նախանշված է անցկացվել հունիսի 5-7-ը։
«Ակնհայտ է, որ այսպիսի մասշտաբային միջոցառումը չի կարող զերծ մնալ, թե՛ քարոզչական միջոցառումներից, թե՛ անվտանգության ուժերի կենտրոնացումից և կխաթարի նաև քվեարկությունը այն տեղամասային կենտրոններում, որոնք գտնվում են նախատեսված միջոցառման մոտակայքում։
Անկախ դիտորդը հորդորում է միջոցառման կազմակերպիչներին և Երևանի համայնքապետարանին վերանայել միջոցառման ժամկետները այնպես, որ հունիսի 6-ին և 7-ին ապահովվեն ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները»,- հորդորում է ընտրական գործընթացներով զբաղվող կազմակերպությունը։