Մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտությունը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ դրա շարունակությունը կրում է սրման և ընդլայնման ռիսկ։
«Այս բոլոր պատերազմների շարունակվելու և ձգձգվելու վտանգն այն է, որ դրանք միշտ պարունակում են սրման, ինչ-որ այլ բանի վերածվելու սպառնալիք», – Հնդկաստանում լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ ներկայումս Ուկրաինայի հետ ակտիվ պլանավորված բանակցություններ չկան, սակայն Միացյալ Նահանգները պատրաստ է խաղալ «կառուցողական և օգտակար դեր», եթե նման հնարավորություն ստեղծվի։