Այսօր՝ մայիսի 26-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է 50 ամյա մի տղամարդ. գրում է shamshyan.com-ը։
«Երեկ՝ մայիսի 25-ին ժամը 19։10-ի սահմաններում Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 25-ին։ Սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է, ում անունը Արտաշես է և նրան դանակով հարվածել են մի քանի անգամ։ Նրան դանակահարողը Կոտայքի մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան, ում անունը Կառլեն է։ Պատճառը եղել է, այն որ Կառլենը Արտաշեսին ասել է, որ պետք է ընտրություններին ընտրեն իրենց թեկնածուին, ինչին Արտաշեսը պատասխանել է, որ ինքը ունի իր թեկնածուին և նրան էլ ընտրելու է և այդ թեկնածուն նրա ուզածը չի, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել և Արտաշեսը դանակահարվել է»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտաշեսն ու դանակահարողը ազգականներ են և նրանցից մեկը վերջերս էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարկում»,- հավելում է լրատվամիջոցը։