
«Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է, առաջանում են անկառավարելի մարտահրավերներ, դրանք ուղղված են լինելու հայոց պետականության վերահսկմանը: Հայաստանում կհաստատվի այնպիսի «խաղաղություն», ինչպիսին Արցախում է: Չենք վիճի, որ այսօր աշխարհում ավելի խաղաղ տեղ չկա, քան Արցախն է, բայց նաև հայ չկա: Միանշանակ վտանգվելու է հայոց պետականության գոյության հարցը»,- «Մեդիահաբ»-ի եթերում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«ՔՊ-ում շատ շատերն են սա հասկանում, բայց իրենք ասում են` պարոն Աղազարյան, այդ մարտահրավերները մենք կկառավարենք: Դե բա հո «դավաճան» չե՞ն: Ոչինչ որ Ալիևն ասում է` Արևմտյան Ադրբեջան…
Հույսը դրել են խեղկատակ Թրամփի կամ հիմար Մակրոնի վրա: Այն Մակրոնի, որ Կիլիկիան տվեց թուրքերին, Արցախը տվեց ադրբեջանցիներին, հիմա էլ ուզում է Հայաստանը ցրի, որ տարածաշրջանում «խաղաղություն» հաստատի»,- շարունակեց երբեմնի ՔՊ-ականը: