«Մոլդովան ունի հարազատ Ռումինիա իր արևմուտքում, իսկ Հայաստանը` Թուրքիա». Թաթուլ Հակոբյան

«Մոլդովան ունի հարազատ Ռումինիա իր արևմուտքում, իսկ Հայաստանը` Թուրքիա». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոմիության հետ հարաբերություններում Հայաստանի համար վերջերս հաճախ են բերում Մոլդովայի օրինակը:
     Թվում է՝ լավ օրինակ է, երկու հետխորհրդային երկիր, նույն չափերով գրեթե, ռուսական բազաներով իրենց տարածքում, հակամարտություններով, գյուղատնտեսական երկրներ, ցամաքով շրջափակված….
     Բայց հաշվի չի առնվում մի հանգամանք, որն ամբողջովին փոխում է համեմատության պատկերը:
     Մոլդովան ունի հարազատ Ռումինիա իր արևմուտքում, իսկ Հայաստանը իր արևմուտքում ունի Թուրքիա, որը Ադրբեջանի հետ շարունակում է քամել Հայաստանին:
     Այդուհանդերձ, Հայաստանի ապագան քաղաքակիրթ Եվրոպայի հետ է հնարավորինս մերձ՝ պահելով Ռուսաստանի հետ նորմալ և բնականոն հարաբերություններ:
     Ահա այստեղ պետք է աշխատի հայկական դիվանագիտությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *