Այսօր Վրաստանի մայրաքաղաքում՝ խորհրդարանի շենքի մոտ, մոտ մի քանի հազար ընդդիմադիր աջակիցներ հակակառավարական ցույց են անցկացրել:
Այս մասին հայտնում է Oragir.News-ի թղթակիցը Թբիլիսիից՝ ներկայացնելով բացառիկ տեսանյութ:
Ցուցարարները ոտքով մինչև խորհրդարան են հասել Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից, որը գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ցուցարարները ձեռքներին պահում են Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու պահանջով։ Երթին մասնակցել է նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ակցիայի ժամանակ կատարվել է Վրաստանի պետական օրհներգը, որը կատարել է վրացի օպերային երգիչ Իրակլի Մուրջիկնելին։
Խորհրդարանի մոտ տեղակայվել են ոստիկանական հատուկ ջոկատներ:
Ընդդիմության առաջնորդները պատրաստվում են քաղաքական ելույթների։ Նրանք ծրագրում են հայտնել ապագայում վրացական իշխանության դեմ պայքարի ծրագրերը։
Մանրամասները՝ տեսանյութում: