«Չորս ամիս առաջ ստեղծված Գազայի հարցերով «Խաղաղության խորհուրդը» այդպես էլ չի ստացել դոնորների կողմից խոստացված 7 միլիարդ դոլարը, ինչի պատճառով պաղեստինյան անկլավի վերականգնման ժամկետները ձախողվել են։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
«[Հիմնադրամին] դեռ ոչ մի դոլար չի փոխանցվել»,- թերթը մեջբերում է աղբյուրի խոսքը։
Ինչպես նշում է Financial Times-ը, «Խաղաղության խորհրդի» հիմնադրամն իրականում դատարկ է։ Կառույցի գործունեությունը դանդաղել է իրավական և քաղաքական անորոշության պատճառով, որի մեջ կազմակերպությունը հայտնվել է վերջին ամիսներին։ Սա հանգեցրել է Գազայի հատվածի ավերված տարածքների վերականգնմանն ուղղված առանցքային ծրագրերի կասեցմանը, հավելում է «Գազետա.Ռու»-ն։