ԱՄՆ-ում 96 տարեկան հասակում մահացել է ամերիկյան մեդիամագնատ, աշխարհի խոշորագույն մեդիակայսրություններից մեկի՝ Advance Publications-ի համասեփականատեր Դոնալդ Նյուհաուսը, հայտնում է The New York Times պարբերականը։
«Նրա որդին՝ Advance-ի համանախագահ Սթիվենը, հաստատել է, որ մահվան պատճառ է դարձել լիմֆոման (ավշային հանգույցների քաղցկեղ)»,- ասված է հրապարակման մեջ։
Նյուհաուսը մեծ եղբոր՝ Սեմյուել Նյուհաուս կրտսերի հետ ժառանգել էր ընկերությունը, որը նրանց հայրը հիմնադրել էր 1922 թվականին։ Ժամանակի ընթացքում այն վերածվել է աշխարհի խոշորագույն մասնավոր մեդիակոնգլոմերատներից մեկի։
Նյուհաուսը համակարգել է բիզնեսի թերթերի և կաբելային հեռուստատեսության ուղղությունները, մինչդեռ նրա եղբայրը պատասխանատու է եղել Condé Nast հրատարակչական ստորաբաժանման համար, որի կազմում են Vogue, The New Yorker, Vanity Fair, Wired և այլ պարբերականներ։
Նյուհաուսի ղեկավարությամբ Advance Publications-ի թերթերի ստորաբաժանումն ընդլայնել է ԱՄՆ նահանգներում իր ներկայությունը, իսկ հոլդինգի կազմում ընդգրկված լրատվամիջոցների խմբագրությունները արժանացել են տասնյակ Պուլիտցերյան մրցանակների և պրոֆեսիոնալ այլ պարգևների։ Նյուհաուսների ընտանիքի կարողությունը գնահատվում է շուրջ 24 միլիարդ դոլար։