
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Վենսը նշել է, որ Ուկրաինան ԱՄՆ դաշնակից չէ․ «Այսինքն՝ մենք պաշտոնական դաշինք չունենք Ուկրաինայի հետ, որքանով ես գիտեմ։ Նրանք ՆԱՏՕ-ում չեն, և ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում։
Կարծում եմ՝ նրանք շատ պարկեշտ, գեղեցիկ երկիր են՝ շատ հրաշալի մարդկանցով։ Մենք որոշ բաների շուրջ միասին կաշխատենք, բայց որոշ բաների շուրջ նաև համաձայն չենք լինի»։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Ուկրաինան չպետք է ռմբակոծի ռուսական դիզելային գործարանները, ինչը կբարձրացնի ամերիկացիների էներգիայի ծախսերը։