Երևանում մայիսի 28-29-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ


Հայաստան


Երևանում մայիսի 28-29-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Մայիսի 28-ին, ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում կլինեն երթևեկության հետևյալ սահմանափակումները․

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ճանապարհահատվածը,

Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները,

Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը,

Շահումյան հրապարակից Խորենացու փողոց – Ագաթանգեղոսի փողոց հատվածը,

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,

Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,

Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները:

Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի մինչև մայիսի 29-ը՝ ժամը 01։00-ն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *