Շոտլանդիայի խորհրդարանն աջակցել է Միացյալ Թագավորությունից անկախանալու հանրաքվեին․ գրում է BBC-ն։
Մայիսի 26-ին պատգամավորների մեծամասնությունը (72-ը՝ 55-ի դեմ) քվեարկել է Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սվինիի կոչին աջակցելու օգտին։
Նախարարը պահանջում է 1998 թվականի Շոտլանդիայի մասին օրենքի 30-րդ հոդվածի համաձայն հրամանագիր, որը Շոտլանդիայի խորհրդարանին կփոխանցի անկախության հանրաքվե կազմակերպելու լիազորությունները։