«Բնակարանից վտարում են արցախցի զինվորականին, ով Արմինե Մոսիյանի հարազատն է». Ռոման Երիցյան

«Բնակարանից վտարում են արցախցի զինվորականին, ով Արմինե Մոսիյանի հարազատն է». Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացնում է. «Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ․
     2007 թվականին հատկացված 45․5 քառ․մետր մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանին։
     Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանն էլ հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։
     Վլադիկ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպի զոհի՝ Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է։
     Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։
     Վլադիկ Խաչատրյանի մարտական ուղուն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *