Պուտինն ու Տոկաևն իրենք կորոշեն՝ կլինի՞ արդյոք որևէ հայտարարություն Հայաստանի վերաբերյալ. Պեսկով

Աստանայում անցկացվելիք հանդիպմանը ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կանդրադառնան Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման հարցին, սակայն արդյոք այս թեմայով հայտարարություն կլինի, նրանք կորոշեն ինքնուրույն։ Այդ մասին «Вести» լրատվական ծառայությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մայիսի 27-ին Ռուսաստանի ղեկավարը եռօրյա այցով ժամանել է հանրապետություն։

«Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը, և նրանք արդեն կորոշեն։ Որովհետև այս թեման, իհարկե, լինելու է օրակարգում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *