Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սեւակ Խլղաթյանը, գտնվելով աշխատանքի մեջ՝ մայիսի 26-ին Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում մասնակցել է ՔՊ-ական մարզպետի գլխավորած քարոզարշավին, իսկ մեկ օր հետո՝ մայիսի 27-ին մարզպետարանում մասնակցել է փոխմարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությանը։ 30 տարի մարզպետարանում պաշտոնավարած, բոլոր իշխանություններին ծառայած Սևակ Խլղաթյանի աշխատանքյաին կենսագրությունը տպավորիչ է։ Նա 1996-2002թթ․ պաշտոնավարել է որպես Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային բաժնի վարիչի տեղակալ։ 2002-2010թթ․ աշխատել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄ տարածքային ծառայությունների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ: 2010թ. դեկտեմբերի 27-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար: 2018 -ին՝ նույն մարզպետարանի գլխավոր քարտուղար, 2023 -ին՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար։ Գեղարքունիքի մարզպետի 2024 թ․ հուլիսի 30-ի N399-Ա որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի խորհրդական։
Լուսանկարում՝ Գեղհովտում, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետևի աջ կողմում կանգնած սև ակնոցովը Սեւակ Խլղաթյանն է։
