Վլադիմիր Պուտինն ու Կասիմ Ժոմարտ Տոկաևը Աստանայում կայանալիք հանդիպման ընթացքում կանդրադառնան Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը, սակայն արդյոք այդ թեմայով հայտարարություն կլինի՞, թե՞ ոչ երկու երկրների ղեկավարներն իրենք կորոշեն․ գրում է ռուսական vesti.ru-ն։
Փաշինյանը, հիշեցնենք, այսօր հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն վախենում հումքի գների աճից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ լիահույս են հարստանալ՝ երկիրը վերածելով «Խաղաղության խաչմերուկի»։