
Երկիր մոլորակի բնակչությունը 2064 թվականին կարող է կրկնակի անգամ կրճատվել, եթե լինի բնապահպանական ճգնաժամ։ այս մասին ահազանգում են գիտնականները, ըստ Phys.org-ի փոխանցման։ Իրականացված մաթեմատիկական մոդելավորման համաձայն, կիրառվել է վերջին 12 հազար տարում մարդկության թվաքանակային տատանումների տվյալները։
Ներկայիս տենդենտները, ըստ այդ մոդելավորման, «աշխարհի վերջի» մասին չեն վկայում։ Սակայն եթե լինի՝ կլիմայական կամ բնապահպանական աղետ, պատերազմ կամ ռեսուրսների դեֆիցիտ, ընդ որում, խոսքը՝ մեծ ծավալի նման զարգացման մասին է, ապա իրավիճակը կարող է փոխվել։ Նման զարգացման դեպքում մոլորակը կկարողանա կերակրել ընդամենը 2 միլիարդ մարդու։ Գիտնականներն ավելի վաղ էլ ահազանգներ հնչեցրել էին, որ մոլորակի բնակչությունը սպառման ներկայիս պայմանների պարագայում չպետք է գերակշռի 2,5 միլիարդը։ Մոլորակն այսպիսով՝ գերբեռնված է, քանի որ այժմ աշխարհի բնակչության թիվը գերազանցում է 8 միլիարդը։