Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում․ Փաշինյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում էր, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանն ընդդեմ Հայաստանի, ասում էր նաև, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ․ Աբովյանում քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա այդ նույն մարդը ոտուձեռք է ընկել, թե Հայաստանը գնում է Եվրամիություն։ Ակտիվացրել է իր այստեղի գործակալին, որ նա Հայաստանը շղթայի այնպես, ինչպես շղթայված էր մինչև 2018-ը։

Բայց ես ասում եմ՝ ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև անդամ պետությւոնների ղեկավարներից միայն ես եմ, որ այդ կառույցում բարձրագույն երկու մարմին եմ ղեկավարում

Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ, որ, մասնավորապես, Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել ըննդեմ Հայատսանի»,- նշեց Փաշինյանը։

Նան նաև ավելացրեց, որ ԵԱՏՄ-ի մասին ինչ հայտարարություններ հնչում են, սին են։ Ըստ Փաշինյանի՝ այդ հայտարարություններ անողները չեն հասկանում, որ կորչում են ԵԱՏՄ գերեզմանոցում։

«Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ ու ամեն բան կպարզաբանեմ։ Հիմա արձակուրդում եմ, իսկ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու է ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը։

Իսկ հունիսի 7-ին՝ ձեր մանդատը ստանալու պարագայում, կվերադառնամ աշխատանքի ու կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որ արվում են ԵԱՏՄ-ի մասով, չոքացվում են։

ԵԱՏՄ ձևաչափ, իհարկե, վերադառնալու եմ, ուղիղ, նայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին ու ձեզ ասում եմ՝ որևէ խնդիր չի ծագելու»,- ընգծեց նա։

ԵԱՏՄ-ի հետ գործակցության մասին խոսքն ամփոփելով՝ Փաշինյանն ասաց նաև, որ ՀՀ-ն այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու։

«Մենք չենք լինելու մի ճանապարհի, մի դաշնակցի կամ խողովակի հույսին»,- շեշտեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *